Էսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը
Հասարակություն

Կառավարությունը նոր մենաշնորհ տվեց

Տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում են` օգնեք կառավարությանը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարում: Խնդրեմ: Եթե «վերևներում» դեռ չի երևում, թույլ տվեք հասարակ մահկանացուիս դիտարկմամբ մի փաստ արձանագրել: Ամբողջ աշխարհում հարկային արտոնություններ, ազատ գոտու կարգավիճակ շնորհում են կամ որոշակի տարածքների, կամ տնտեսության որոշակի ճյուղերի` դրանց զարգացման նպատակով: Առաջինի վառ օրինակն իմ կողմից երկու տասնամյակ պայքարից հետո սահմանամերձ համայնքներին ազատ գոտու կարգավիճակի շնորհումն էր երկու տարի առաջ: Իսկ մյուսի օրինակներից մեկը Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու արդյունքում Հայաստանի գյուղատնտեսությանը վեց տարով արտոնյալ կարգավիճակի շնորհումն էր /ներկայումս դա արդեն չի գործում/:

Իսկ հիմա` ՀԱՐՑ: Ինչպես է մեկնաբանում ՀՀ Կառավարությունը Հայաստանի տնտեսության ճյուղերից` ոսկերչությանը արտոնյալ կարգավիճակի շնորհման տրամաբանությունը, եթե այն տրված է մեկ ընկերության ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՆ: Ընդ որում այդ ընկերությանը հաջողվել է իր հովանու տակ բերել ընդամենը մեկ-երկու տնտեսվարողի, իսկ մնացած` մեկ տասնյակից ավելի տնտեսվարողների հանդեպ, ըստ էության, ցուցաբերվում է խտրական վերաբերմունք: Ավելի կոնկրետ` ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել ոսկերչության ճյուղում, որը մեր համոզմամբ, Հայաստանի ազգային մրցակցային առավելություններից մեկն է: Իսկ ավելի կոնկրետ մենաշնորհի կարգավիճակի շնորհում: Դե հիմա խոսքից անցեք գործի, հայրենի կառավարիչներ: Հաշվեք, խնդրեմ, թե որքան վնաս կհասցվի Հայաստանի պետական բյուջեին, եթե արդեն կայացած ոսկերչության բնագավառից միայն հարկեր չվճարելու համար /քանի որ այլ արտոնություն և օգուտ չկա/ բոլորը որոշեն «ազատ գոտի» մտնել:

Թվում է, թե սա արդեն բավարար է` ահազանգ հնչեցնելու համար: Պարզվում է որ ոչ: Հարցը տնտեսականից վերածվում է քաղաքականի: Ռուսաստանի Դաշնությունում մեծ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ հիշյալ կառույցը զբաղվում է Թուրքիայից դեպի Ռուսաստան ոսկերչական իրեր վերավաճառքով կամ թրաֆիքինգով` հիշյալ երկրի հանդեպ տնտեսական պատժամիջոցների պայմաններում: Բացի այդ, մեծ վնաս է հասցվում հայ ոսկերիչներին, որոնք դժվարությամբ փորձում են արտահանել իրենց արտադրանքը, իսկ թուրքական էժանագին ոսկերչական իրերի հետ մրցակցելն, ինքներդ եք հասկանում, որքան խնդիրներ է առաջացնում:

«Թե չէ` հաշվում եք, հաշվում եք, հաշվում…» /Պ.Սևակ/»: