Ովքեր Արցախի հերոսի նկատմամբ փորձում են ցեխ շպրտել՝ ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին. Էդուարդ Շարմազանով
«Հարգելի բարեկամներ, այսօր մենք չպետք է ուրախացնենք թուրքերին: Մանվել Գրիգորյանը իր տղայի հետ` 12-13 տարեկան, էնտեղ կռվել է (նկատի ունի Արցախում), եւ հիմա՝ 2016 թվականին նստել եւ ասել, 92-ին սենց ա եղել եւ այլն: Եթե մենք այդպես գնանք, պետք է Նժդեհի եւ Անդրանիկի կռվի մասին խոսենք, Դրոյի եւ Անդրանիկի տարաձայնությունների մասին խոսենք»:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պահվածքին՝ նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կոչ արեց հեռու մնալ Մանվել Գրիգորյանից, որովհետեւ, ըստ նրա, Գրիգորյանը հերոս է:
«Այսօր, բոլոր նրանք, ովքեր Արցախի հերոսի նկատմամբ փորձում են ցեխ շպրտել՝ ջուր են լցնում ադրբեջանցիների ջրաղացին»,- ասաց Շարմազանովը, հավելելով, թե պետք է լինել միասնական: