Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին. ԱՄՆ դեսպան
«Կարծում եմ, որ երկուշաբթի օրը Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը:
«Կարծում եմ, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 94-95 թվականներ հրադադարի համաձայնագրին: Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-ասաց նա:
ԱՄՆ դեսպանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը:
«Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»,-ասաց Ռիչարդ Միլսը: