Թուրքիան ապացուցելու բան ունի. Լավրով
Թուրքիան միայն խոսքով ժխտելու փոխարեն պետք է հաստատի ՄԱԿ-ի ԱԽ-ում, որ չի աջակցել Սիրիայի զինյալներին:
Այդ մասին TACC-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրորվը:
«Մեր թուրք հարևանները ՄԱԿ-ի ԱԽ-ում ասացին, որ ամեն ինչ հորինված է, և այսօր թուրք նախարարը, երբ հիշեցրի դրա մասին, հաստատեց, որ իրենք կտրականապես ժխտում են ամենը, ինչ գրված է: Սակայն այնտեղ բերված է բնակավայրերի անվանումներ, թուրքական կազմակերպությունների անվանումներ, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, և շատ այլ փաստեր: Այդ պատճառով խոսքով չժխտելու փոխարեն հավանաբար ավելի լավ կլիներ բացատրել ՄԱԿ-ի ԱԽ-ին, թե ինչու է դա սուտ: Իսկ եթե հանկարծ դրանից ինչ-որ բան ճշմարտություն է, օգնություն խնդրել, եթե Թուրքիան իր ուժերով չի կարողանում դադարեցնել նմանատիպ չարաշահումները»,- ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը չի ջանում ոչ ոքից վրեժ լուծել:
«Մենք ցանկանում ենք Սիրիայի ճգնաժամի խնդիրը լուծել խաղաղ քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է Լավրովը: