Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը:
Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:
Նշվում է նաև, որ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ` ուշադրության կենտրոնում պահելով մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: