Երկու նախագահն էլ պարտավորվել են պահպանել զինադադարի մասին համաձայնագիրը. Ուորլիք
«Մենք չափազանց ոգևորված ենք նախօրեին կայացած հանդիպումների արդյունքներից: Երկու նախագահն էլ պարտավորվել են պահպանել զինադադարի մասին համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլերը և հաջորդ ամիս բանակցություններ սկսել, որը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման»,- Trend-ին տված հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով` նախագահները քաղաքական կամք են ցուցաբերել, որպեսզի դուրս գան ստատուս քվոյի շրջանակից և միջոցներ ձեռնարկեն, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը:
«ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են այդ հարցում ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- եզրափակել է ամերիկացի համանախագահը: