Իրաքում պայթյունից 20 մարդ է զոհվել
Բաղդադում պայթյունի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 40 մարդ վիրավորվել են: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների, մեկ պայթյուն, որտեղ զոհվել է 7 մարդ, տեղի է ունեցել Ալ-Շաբաբ շրջանի շուկայում, իսկ երկրորդ պայթյունը՝ Ալ-Ռաշիդ շրջանում:
Դեռևս ահաբեկչական որևէ խմբավորում չի ստանձնել Իրաքում որոտացած պայթյունների պատասխանատվությունը: