ՌԴ Գլխավոր դատախազությունը Խադարկովսկու հարցը կհանձնի Ինտերպոլին
Ինտերպոլ լրացուցիչ փաստաթղթեր են ուղարկվել, որոնք անհրաժեշտ են ՅՈՒԿՕՍ-ի նախկին գլուխ Միխայիլ Խադարկովսկու միջազգային հետախուզության հարցի լուծման համար, փոխանցում է TACC-ը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրենոյը:
«Ինտերպոլ է ուղարկվել անհրաժեշտ փաստաթղթերի միայն մի մասը, իսկ մյուս մասը կուղարկվի մոտ ապագայում» ,- ասաց նա: