Շատրվանների տակ մտած կինը Իրանի քաղաքացի է. նրան տարել են հոգեբուժարան
Մայիսի 17-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի և ոստիկանների հետ համատեղ դուրս են բերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ին (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ) շատրվանների միջից և հանձնել հոգեբուժարանի աշխատակիցներին: