Փոխզիջումը միշտ հնարավոր է. Լավրովը՝ Ղարաբաղի խնդրի մասին
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ փոխզիջումը միշտ հնարավոր է։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կդադարեին այդ հարցով զբաղվել։
«Մենք նպատակաուղղված ենք շարժվել հակամարտության ամբողջական կարգավորման»,- ասել է Լավրովը։
Նշենք, որ նախօրեին Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: