Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների մեջ և հրաժարվում է դուրս գալ
Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մոտ 50 տարեկան մի կին մտել է շատրվանների մեջ և հրաժարվում է դուրս գալ: Ինպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները փորձում են համոզել նրան, սակայն նա անհասկանալի խոսքեր ասելով՝ հրաժարվում է դուրս գալ այնտեղից: Մանրամասները՝ քիչ ուշ:
