Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ:
Այդ մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ:
Բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին, փոխադարձ համաձայնեցված վայրում՝ համընդգրկուն կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների վերսկսման նպատակով:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են մայիսի 16-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։
Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահող երկրների ներկայացուցիչները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը: