Հ1-ի շենքի գրավադրմամբ` 5 մլն դոլարի վարկ
Արդեն տևական ժամանակ է, որ Հանրային հեռուստաընկերությունում շինարարական ու վերանորաոգման աշխատանքներ են կատարվում: Այդ աշխատանքները լայն թափով սկեցին հատկապես Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ընթացքում:
Ըստ շրջանառվող որոշ լուրերի, այդ աշխատանքները ինչպես նաև հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման որոշ մասը լուծվում է «Արդշինբանկ»-ի կողմից` Հանրային հեռուստաընկերության շենքի գրավադրմամբ հատկացված 5միլիոն Ամն դոլարի վարկով:
Newspress.am կայքը մայիսի 13-ին կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության հետ` հստակեցնելու, թե որքանով է իրականությանը համապատասխանում Հանրային հեռուստաընկերության շենքի գրավադրման դիմաց «Արդշինբանկ»-ից վերցված 5 միլիոն դոլարի վարկը: Մեր զրուցակիցը նախ զարմացավ.
«Բայց դա հրապարակման ենթակա՞ է»,-հարցրեց նա, ապա բարյացակամ տոնով խոստացավ, որ լուրըճշտելուց անմիջապես հետո` կպատասխանի:
Սակայն այդպես էլ չպատասխանեց:
Մայիսի 16-ին, newspress.am-ը հերթական անգամ կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության հետ` նույն հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար: Այս անգամ մեզ նույն բարյացկամությամբ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել:
Նկատենք, որ հանրային հեռուստաընկերությանը պետբյուջեից 2016թվ-ին հատկացվեց 132 միլիոն դրամ: Ու եթե մինչ այդ շատ էր խոսվում հանրային հեռուստաընկերության որոշ օղակների անհավանական բարձր աշխատավարձի մասին, այժմ էլ դրան գումարվեց նաև 5 միլիոն դոլարի հասնող վարկային պատմությունը: