Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով
Արխիվ

Պոլիտեխնիկի շենքը մաս-մաս օտարվում է

Newspress.am-ի տեղեկություններով Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի կամ Պոլիտեխնիկի մի մասնաշենքը վաճառվել է և նախատեսվում է հյուրանոց կառուցել:

«Նման գործարք չի եղել Պոլիտեխնիկի որևէ մասնաշենքի նկատմամբ և այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-newspress.am-ի հետ զրույցում լուրը հերքեց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը:

Նրա խոսքով` Պոլիտեխնիկը համարվում է պետական սեփականություն և Պոլիտեխնիկի որևէ մասնաշենքի օտարման համար պետք է կառավարության որոշում, քանի որ դա պետության, այլ ո’չ թե Պոլիտեխնիկի սեփականությունն է:

ՀՀ Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր Արտաշես Նազարեթյանն էլ ընդգծեց, որ Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկը բաժանված է Պոլիտեխնիկի ու Ճարտարապետության և շինարարության համալսարանների միջև:

Հարցին, թե ինչքանո՞վ է վաճառվել Պոլիտեխնիկի մասնաշենքը, Արտաշես Նազարեթյանը ծիծաղելով պատասխանեց.

«Օօ~օօ, շատ հետաքրքիր տվյալների եք տիրապետում: Պոլիտեխնիկը մասնաշենք վաճառելու իրավունք չունի, քանի որ Պոլիտեխնիկը չունի սեփական կորպուսներ»,-ասաց Նազարեթյանը` հավելելով, որ ամբողջ մեր անշարժ գույքը կառավարության սեփականության է և պատկանում է Պետական գույքի կառավարման վարչությանը:

«Եթե չունի պոլիտեխնիկը սեփականություն, ինչպե՞ս կարող է վաճառել: Ես չեմ հիշում, որ որևէ կորպուս օտարված լինի կամ տրված լինի օգտագործման իրավունքով. դա անհնար է, օրենքով է արգելված»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բոլորը տեղափոխվում են արդեն վաճառված մասնաշենքից, որպեսզի սկսեն հյուրանոցի կառուցումը` արձագանքեց.

«Դա հերյուրանք է, եթե վաճառված լիներ որևէ մասնաշենք, մեզ էլ կհարցնեին»,-ասաց նա` հավելելով, որ ռեկտոր Արա Ավետիսյանի ժամանակ մի փոքր մաս օտարվել է կառավարության որոշմամբ:

Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ արդեն 12 տարի փակված ու մի քիչ էլ փլուզված վթարային մասնաշենքը, որը կառուցվել է 30-ականներին, հնարավոր է հանրակացարան կառուցեն, սակայն դեռևս փակ է:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Խաչատրյանն էլ նկատեց, որ մասնաշենքը հյուրանոցի վերածելու մասին լուրեը լրիվ «բլեֆ է»:

«Հին խարխլված մի բան է, դա չի էլ օտարվել»,-ասաց նա` հավելելով, որ հանրակացարան կառուցելու մասին խոսակցություններ եղել են, բայց  կառուցվի, նշեց, որ խոսակցություններ են եղել, սակայն ինչպես Արտաշես Նազարեթյանը, նա ևս նշեց, որ այդ մասնաշենքը գոնե առայժմ փակ է: