Մեծ շոու՝ նվիրված Եղիսաբեթ 2-րդ թագուհու 90-ամյանկին
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ներկա է գտնվել իր 90-ամյակին նվիրված մեծամասշտաբ շոուին: Այս մասին գրում է Daily Mail-ին:
Տոնական համերգն անցկացվել է Վինձորյան ամրոցի տարածքում:
Հանդիսատեսների թվում եղել են արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեթրինի հետ, արքայազն Հարրին և բրիտանական արքայական ընտանիքի այլ ներկայացուցիչներ: Համերգին ներկա է եղել նաև Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան:
Հանդիսատեսի առաջ ելույթ են ունեցել երգիչ Հարրի Բառլոուն, երգչուհիներ Քայլի Մինոուգը և
Շիրլի Բեսսին, դերասանուհի Հելեն Միրենը, դերասան Ջիմ Քարթերը, զինվորական նվագախմբեր: Նաև ձիերով շոու է անցկացվել: