Վահրամ Բաղդասարյանը հորդորում է չքննադատել Արցախի հերոսին
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Վահան Բադասյանի հայտարարությանը, ըստ որի՝ գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է դիրքեր բարձրացող զինվորներին:
«Ես խնդրում եմ ձեզ՝ բոլոր լրագրողներիդ, մեկ անգամ հնարավորություն ունեցեք, ծանոթացեք գեներալ Գրիգորյանի աշխատանքային ռեժիմին: Թող պարոն Բադասյանը իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի, և ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն առավոտից երեկո առաջնագծում է. քնում է ընդամենը երեք ժամ և 90-ականների նման կռվում:
Բաղդասարյանի խոսքով՝ խոսում են այն մարդկանց մասին, ովքեր շատ գործ են անում: