Ադրբեջանցին հրաժարվեց, հայը հաղթեց
Տիգրան Բարեղամյանը ծնվել ու մեծացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում: Դեռ հինգ տարեկանից զբաղվել է սպորտով, 2013 թ-ին տեղափոխվել է Գերմանիա պրոֆեսիոնալ ռինգում կարիերա ձեռք բերելու համար: Այս տարիների ընթացքում նա արձանագրել է տարբեր հաղթանակներ միաջազգային մրցույթներում, բայց նրա համար մայիսի 14-ին նախատեսված մենամարտը կարևոր ու պատասխանատու է:
Ավելի վաղ Newspress.am-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը նշել էր, որ մենամարտելու է ազգությամբ թուրք Ալի Կլայի հետ, ով անցկացրել է չորս մենամարտ և չի գրանցել ոչ մի պարտություն:Միևնույն ժամանակ մեր հայրենակիցը նշեց, որ ամեն ինչ անելու է այդ մենամարտում հաղթանակ ապահովելու համար, քանի որ թուրքի հետ հաղթանակը պետք է լինի սահմանից մինչև ռինգ, «Աստծո հաջողությամբ հաղթելու եմ և հաղթանակս նվիրելու եմ սահմանը պահող հայ զինվորին»:
Փարիզից մեր թղթակից Արտակ Թադևոսյանը տեղեկացրեց, որ թուրքը հրաժարվել է մասնակցել հայ բռնցքամարտիկի հետ մենամարտին. վերջինս հավանաբար զգացել է պարտության շունչը: Փոխարենը մեր բռնցքամարտիկը մենամարտեց Ռակաշ Գավսոնի հետ, ով պետք է մենամարտեր Ալի Կլայի հետ:
Մեր հայրենակիցը Գերմանիայում գրանցեց փառահեղ հաղթանակը, ինչին գումարվեց նաև մեր հայրենակցի արու զավակի ծնունդը:
