Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

400 բռնագանձման հայց՝ ընդդեմ կամավորների. ՎՏԲ-ի հայատյաց քաղաքականությունը

Վ.-ն մեկն է «ՎՏԲ» բանկի կողմից այն հազարավոր խաբվածներից, որ հայտնվելով կենցաղային ծանր պայմաններում, հավատացել են բանկի խոստումներին, կուլ են տվել խայծն ու այսօր հայտնվել ավելի ծանր վիճակում: Վերջինս newspress.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես կենցաղային որոշ խնդիրներ լուծելու համար՝ 2015թ-ի հունիսին, վարկով գումար է վերցրել ու պարտաճանաչորեն սկսել վճարել տոկոսները:

Ավելի ուշ՝ ելնելով սոցիալակն որոշ խնդիրներից, նա տոկոսները կանգանցնելու խնդրանքով դիմել է բանկին, որպեսզի կարողանա վճարել մայր գումարը: Սակայն բանկի աշխատակիցները չեն ցանկացել նույնիսկ լսել նրան: Ավելին՝ աշխատակիցներից մեկն ակնարկել է, թե տոկոսները կկանգնեցնեն միայն մի դեպքում, երբ հաճախորդը մահանա: Բայց սա դեռ ամենը չէ: Տոկոսները չվճարելուց 3 ամիս անց պարզվել է, որ Վ.-ի 420 հազար դրամանոց վարկը տուժ ու տուգանքների հաշվին կրկնապատկվել է ու հասել 980 հազար դրամի: Այստեղ արդեն խնդիրն այն էլ չէ, թե ինչ արագությամբ են 3 ամսվա ընթացքում աճել տուժ ու տուգանքները, այլ այն, թե ինչպես են վերաբերվում ՎՏԲ բանկի աշխատակիցներն իրենց հաճախորդներին: Այն, որ «ՎՏԲ» հայաստանյան բանկի 100% սեփականատերն է Ռուսական ՎՏԲ բանկը, իսկ ռուսական ՎՏԲ բանկի մոտ 3 տոկոս սեփականատերն է Ադրբեջանի Պետական նավթային ֆոնդը, այսինքն՝ Ադրբեջանը, նորություն չէ: Սակայն պարզ չէ, թե որտեղից է գալիս ՎՏԲ-ի աշխատակիցների թշնամական վերաբերմունքն իրենց իսկ հաճախորդների նկատմամբ:

Պարզաբանելու համար նշենք, որ վերոհիշյալ հաճախորդը չի հրժարվում վճարել իր պարտքը, պարզապես ելնելով իր սոցիալակն ծանր վիճակից, խնդրում է կանգնեցենլ տոկոսները, սակայն նրան ոչ միայն պատուհանից- պատուհան են ուղարկում, այլև արժանացնում են անմարդկային ու արհամարհական վերաբերմունքի: Դեպքը չմասնավորեցնելով, ուզում եմ հիշեցնել նաև, որ որոշ բանկեր, այդ թվում նաև «ՎՏԲ» -ն, հայտարարեցին, թե կասեցնելու են ապրիլյան քառօրյաում զոհված զինվորների ընտանքիների վակերը: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ դա միայն արվեց սեփական փիառի նպատակով: Մարտական գործողությունների ժամանակ զոհված գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծնողները՝ Անահիտ և Վարդան Գալստյաններն տարակուսում են. բանկային կազմակերպությունների հայտարարած զիջումները կարծես թե իրենց վրա չեն տարածվել, քանի որ շարունակում են մուծումներ կատարել:

Զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը ևս նշել է, որ «ՎՏԲ» բանկը իրենից պահանջում է որդու վերցրած վարկի 21 հազ. դրամ ամսավճարը: Նկատենք, որ Անահիտ Հարությունյանն ունի առողջական խնդիրներ, և գտնվում է նախաինսուլտային վիճակում: Ժամանակին «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը դե ֆակտո հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ սեփականատեր. դա ցինիզմ է, և պետությունը պետք է միջամտի»:

Ավելին՝ ըստ մամուլի հրապարակումների՝ «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ԿԲ-ն, նշելով, որ վերոնշյալ հանգամանքն իրական սպառնալիք է ստեղծում ՀՀ անվտանգությանը և լրջագույն իրավական խնդիրներ առաջացնում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների և հաճախորդների համար՝ ակնկալելով պետության միջամտությունը: Ըստ ընկերության հիմադիրի՝ ԿԲ-ը խնդրին լուրջ ու բազմակողմանի չի մոտեցել, կամ չի տիրապետում խնդրի լրջությանն ու խորությանը, կամ չի ուզում գնահատական տալ: Վերջինիս խոսքով ԿԲ պատասխանը ևս ուղարկել են ԱԱԾ-ին: Հետաքննություն է կատարվում: Ի դեպ «ԱԼԳԱ» -ն բազմիցս անդրադարձել է, ռուս-ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ում իրականացվող հայատյաց քաղաքականությանը: Ընկերության տարածած հրապարակումներից մեկում կարդում ենք. «Ապրիլի 1-7 ընկած ժամանակահատվածում ռուս-ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն մոտ 400 բռնագանձման հայց էր ներկայացրել ըննդեմ այդ պահին Արցախի սահամանը պաշտպանող մեր կամավորականների, ակնհայտ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի ազատամարտիկները իրենց կացարանները կորցնելու վտանգի տակ լքեն սահմանը»:

«ԱԼԳԱ» Իրավաբանական ընկերությունը, ծանոթ լինելով ՎՏԲ բանկում հաճախորդների նկատմամբ տարվող քաղաքականությունն ու նրա գործունեությունը հայտարարություն է տարածել: «Ռուս-Ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն մեր պետության մեջ շուրջ երեք տարի գործում է ապօրինի, քանի որ նրա բաժնետերը Ադրբեջանն է, որի «ՎՏԲ բանկի»-ի բաժնետեր դառնալուց ի վեր պետք էր բացառել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը ՀՀ-ում, զուտ այն պատճառով, որ նրա բաժնետերն է թշնամի պետությունը, որի դեմ ստացվում է մի ձեռքով մարտնչում ենք մյուս ձեռքով հովանավորում:

Հայտնել ենք նաև, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին արտոնագրից զրկելու հարցով արդեն իսկ ընթանում է ստորագրահավաք և մեծ հույսեր ունենք, որ շատ շուտ հարցը կլուծվի հոգուտ Հայաստանի Հանրապետության և ռուս-ադրբեջանական «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ը մեր համաքաղաքացիների հանդեպ ունեցած ողջ սառկազմուվ կլքի ՀՀ-ն, ինչպես նրա բաժնետերը՝ Ադրբեջանը առհավետ կհրաժարվի Արցախը իրենը համարելու երազանքից»:

Ցավոք մինչ ՎՏԲ-ն կլքի Հայաստանը օրերս. ԱԺ-ը մի քանի կոճակների հպումով, որոշեց պետական բյուջեյով փակել «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքը ՎՏԲ-ին: Սրանով ԱԺ փաստացի հարստացրեց բանկի ադրբեջանցի սեփականատիրոջը: