Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ներկրել թուրքական բանջարեղեն, թե՞ պաշտպանել օլիգարխիայի շահերը

Ապրիլյան իրադարձություններից հետո ակտիվ շրջանառվում էր հրաժարվել թուրքական ապրանքներից: Հրաժարվելն իրոք հնարավոր է, սակայն ինչ կկատարվի հայ օլիգարխների հետ դրանից հետո, դժվար է կանխատեսել:

Իսկ թե ինչու օլիգարխները, նշենք, որ այն ժամանակ երբ Հայաստանը գյուղմթերք էր առատորեն արտադրում, թե բաց գրունտով, թե ջերմոցային, այդ ընթացքում Հայաստան էր ներկրվում մեծ քանակությամբ թուրքական բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, սոխ և այլն:

Նշենք, որ անցած տարի Հայաստան լոլիկ և վարունգ ներմուծել են «Ակնաձոր», «Արսուգրիգ», «Լիմոն» ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Վերա Շահնազարյան», «Արսեն Լալայան Սուրենի» և «Ռոստոմ Հարությունյան Վարդանի» ԱՁ-ները, «Ակնաձոր», «Արսուգրիգ», «Հովնարեկ» ՍՊԸ-ները, «Գևորգ Ղալումյան Արմենի», «Վերա Շահնազարյան» ԱՁ-ները:

Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը զուգահեռ ավելանում էր ներկրումները, հատկապես Թուրքիայից և ամրագրելու համար Թուրքիայից բանջարեղենի ներկրում օրինականությունը, ՀՀ գյուղատնետսության նախարարությունը մի քանի տարի առաջ թույլատրեց բանջարեղեն ներմուծել, իսկ մինչև այդ սննդամթերքի ներմուծումը Թուրքիայից արգելված էր:

Դրանից հետո Թուրքիայից սկսեցին սննդամթերք ներկրել, արդեն առանց զգուշանալու, քանի որ մինչ այդ մաքսակետերում թուրքական սննդամթերքի փոխարեն այլ երկիր էր մատնանշվում:
Բացի այդ, ջերմոցատերերը սկսեցին աղմուկ բարձրացնել, քանի որ Թուրքիայից ներկրվող բանջարեղենը էժան էր տեղականի համեմատ, ջերմոցատերերը սկսեցին մեծ վնասներ կրել. չէին կարող էժան վաճառել, քանի որ ՀՀ-ում ջերմոցային բանջարեղենի ինքնարժեքը բարձր է՝ պայմանավորված էներգակիրների, պարարտանյութերի, թունաքիմիկատների բարձր գներով, իսկ թուրքական բանջարեղենը հաճախ էժան գնի պատճառով նախընտրելի էր դառնում սպառողների կողմից, մի կողմ դնելով համային և որակական հատկանիշները:

Այնպես, որ այսօր հնարավոր է հրաժարվել հատկապես թուրքական բանջարեղենից, սակայն այստեղ կտուժեն հայ օլիգարխիայի ներկայացուցիչները, քանի որ մաքսակետերում առանց Թուրքիայի անվան մատնանշումով դժվար թե որևէ անհատ կարողանար ներկրել և հենց իրենք էլ հասան նրան, որ Գյուղնախը թույլատրի թուրքական սննդամթերքի ներկրումը:

Թուրքական բանջարեղենի ներկրման արգելքի դեպքում կշահեն հողագործները, պահանջարկը կավելանա, մշակովի տարածքները ևս, իսկ այս պարագայում ներկրվում է թուրքական էժան բանջարեղեն, իսկ տեղական արտադրողը պարզապես մրցակցելու ցանկություն չունի:

Թուրքականին ոչ ասելու դեպքում հայ հողագործը միանշանակ կշահի, սակայն արդյոք կառավարությունը կգնա այդ քայլին, թե կմեկնաբանի նեկրումների արգելքը խնդիրներ կառաջացնի ՀՀ շուկայում՝ ենթատեքստում ունենալով օլիգարխիայի շահերը: