Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ԼՂ անկախությունը ճանաչելու օրենքի նախագծին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչող օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի նախագիծը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:

«Օրենքն ընդունման դեպքում հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»,­-«Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Փոստանջյանը: Պատգամավորը հավելեց, որ օրենքը Հայաստանի Հանրապետությանը նաեւ թույլ կտա հետհակամարտյան վերականգնման շրջանում Արցախի Հանրապետության եւ շահագրգիռ այլ պետությունների, դոնոր կազմակերպությունների հետ միասին աջակցել հակամարտության գոտում պատերազմի հետեւանքների վերացմանը` խաղաղ քաղաքացիների կյանքի ու աշխատանքի բնականոն պայմանների ստեղծմանը, փախստականների վերադարձին եւ տարածքների վերաբնակեցմանը:

Հարակից զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ հարցի ընդունումն այս պահին նպատակահարմար չէ:

«Հայաստանի գլխավոր նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այն է, որ ապահովվի Արցախի եւ նրա բնակչության անվտանգությունը: Սա է մեր հիմնական նպատակը, եւ այդ անվտանգության մեջ կարեւորագույն բաղադրիչն է հենց կարգավիճակը: Այսինքն՝ Արցախի անկախությունն անհրաժեշտ պայման է այդ անվտանգության համար, բայց ոչ բավարար: Ընդամենը ես սա նշեմ: Այդ ենթատեքստում ենք դիտարկում նաեւ ճանաչման խնդիրը, եւ այս պարագայում հենց այդ ենթատեքստով դիտարկելով՝ կառավարությունը գտել է, որ նպատակահարմար չէ»,­ -ասաց արտաքին գործերի փոխնախարարը: Երկարատև քննարկումներից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ համար շատ դժվար կլինի դեմ քվեարկել օրենքի նախագծին, քանի որ իր գործունեության ողջ ընթացքում իր նպատակը եղել է ԼՂ միջազգային ճանաչումը:

«Չեմ էլ կարող կողմ քվերակել այս նախագծին այսօր: Չգիտեմ, կարող է վաղը չէ մյուս օրը անդրադառնանք եւ կողմ քվերակենք, հետեւաբար, ես չեմ էլ մասնակցելու քվեարկությանը»,­- ասաց Զաքարյանը: Այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հարցը դրեց քվեարկության: Նիստին մասնակից հանձնաժողովի անդամների մեծ մասը քվեարկությանը չմասնակցեց: Քվեարկությանը մասնակցեցին միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Թևան Պողոսյանն օրենքի նախագծին կողմ քվեարկեց, Համլետ Հարությունյանը՝ դեմ: Այսպիսով, հանձնաժողովի եզրակացությունը բացասական է: Օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստի ընթացքում: