Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ
Ստամբուլի Մալթեփե շրջանում պայթյուն է որոտացել, որի արդյունքում տուժել է առնվազն չորս մարդ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ ռումբը տեղադրված է եղել հետիոտնի անցման վրա, փաթեթի մեջ:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռ պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ներկայացուցիչները: