Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի ու Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների կողմից ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերությունը քվեարկություն է անցկացրել՝ որոշելու Բունդեսլիգայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
Քվեարկության արդյունքներով` Մխիթարյանը ստացել է առավելագույն թվով ձայներ` 26%: