Իվետա Մուկուչյանը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը քիչ առաջ ժամանեց Երեւան:
Այս մասին գրում է style.news.am կայքը:
Ստոկհոլմի Globe Arena-ում փայլուն ելույթ ունեցած Իվետային օդանավակայանում դիմավորեցին երկրպագուներ, լրագրողներ եւ լուսանկարիչներ:
Երգչուհին, որն իր սիրո ալիքները տարածեց ամբողջ Եվրոպայում, վերադարձել է բարձր տրամադրությամբ:
«Արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է. դուխն ու էներգիան միշտ տեղը: Սա այն համարն է, որը չի մոռացվում: Առաջին օրվանից ամեն ինչ պտտվում էր մեր չորս-բոլորը, տարբերվում էինք ամեն ինչով: Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել»,- ասել է Իվետան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում