Ադրբեջանցին ներխուժել է ռինգ և փորձել ծեծել մենամարտում հաղթած արցախցու հետ (տեսանյութ)
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել: Նշված առաջնությանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
ermenihaber.am-ին հայտնի է դարձել, որ մենամարտերից մեկում մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները: Այս մրցապայքարի վերջում ևս երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել մեր մարզիկին: Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին: Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվում են մեր հավաքականի անդամաների վրա:
Տպավորություն էր, թե նախապես ծրագրված է եղել այդ սադրանքը ու դրա համար են ազերիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ: Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին:
Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում