ՊՆ-ում ավելի զգուշավոր են դարձել, քան կարելի էր պատկերացնել
«Ժողովուրդ» թեթրը գրում է. Իրավապահ մարմիններում քննվող տարբեր քրեական գործերը Հայոց բանակում տեղի ունեցող չարաշահումների մասով էականորեն փոխել է մթնոլորտը ՀՀ պաշտպանության նախարարությունում:
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ այս օրերին ՊՆ միջին խավը ավելի զգուշավոր է դարձել, քան կարելի էր պատկերացնել: Հատկապես գնումներին առնչվող բոլոր փաստաթղթերը մանրամասն ստուգվում են, նոր դրվում շրջանառության մեջ: Բնականաբար, որևէ մեկը չի ցանկանում քավության նոխազ դառնալ` ջանալով պատասխանատվությունն իր վրայից գցել: