Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Մամուլ

Իշխանությունը զբաղվում է ներքին ստատուս-քվոն վերականգնելով. «168 ժամ»

«Ապրիլյան պատերազմի օրերին ոմանց կողմից հայտնվող հույսերը, թե իշխանությունը դասեր կքաղի, հօդս ցնդեցին, ինչպես Ադրբեջանի կիրառած ռուսական «Սոլնցեպյոկի» մարտագլխիկներից արձակված փոշին: Պատերազմական մի քանի օրերին իշխանության ներկայացուցիչները, թվում էր` գիտակցել են իրենց գործունեության ու անգործության հանցավոր բնույթը, եւ գիտակցելով` համեմատաբար համարժեք վարքագիծ են դրսեւորում: Բայց հիմա սահմանին հարաբերական անդորր է, ու իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման: Ընդդեմ հասարակության, բնականաբար:

Որովհետեւ պատերազմի օրերին հարցեր բարձրացնողը հասարակությունն էր: Հասարակությունն էր նաեւ իր բարձրացրած հարցերին պատասխաններ գտնողը:

Որովհետեւ այդ օրերին իշխանությունները զուսպ էին ու չէին համարձակվում պատասխանել հասարակությանը: Իսկ հասարակության գտած պատասխանները հանգում էին իշխանության առանձին ներկայացուցիչների, գերհարուստ ներկայացուցիչների ունեցվածքի անօրինական ծագումնաբանությանը, դրանք պետությանը վերադարձնելու մեթոդներին: Հասարակությունը մտածում էր ու մտածում է իրենից գողացվածը վերադարձնելու մասին: Ու բնական է, որ իշխանության ներկայացուցիչներն անցել են հակահարձակման:

Որովհետեւ ադրբեջանական ագրեսիայի դեպքում հակահարձակվողը հասարակությունն էր` Զինված ուժերում ծառայող իր ներկայացուցիչներով, իսկ իշխանությունը` իր ներկայացուցիչներով, պատասխան հարվածներ է սկսել հասցնել հասարակությանը, որը, իրենց կարծիքով, միայն ընտրություններում գլխաքանակ ապահովելու ու իրենց բիզնեսների արտադրածը սպառելու ֆունկցիա ունի ու հարցեր բարձրացնելու ֆունկցիա չպետք է ունենար:

«Պաշտոնյաների խորհրդականներին եւ օգնականներին կրճատելու մասին պահանջները պոպուլիստական են»,- ասում է իշխանության` ինտելեկտուալ ներկայացուցչի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանը, ով սահմանադրություն գրելուց բացի՝ զբաղեցնում է նաեւ Կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնը: «Ինչքան որ ես եմ աշխատել այլ երկրներում, ո՛չ դու, ո՛չ քո ամբողջ շրջապատը, ո՛չ էլ քեզ ֆինանսավորողն էդ էլ չի կարա աշխատի:

«Դրսից ես փող եմ բերել երկիր՝ ի տարբերություն ոմանց, որ այստեղ գողանում են ուրիշի ջեբից ու ձեզ են տալիս, իսկ ես դրսից եմ բերել»,- ասում է իշխանության` միանգամայն այլ համբավ ունեցող ներկայացուցիչ Վարդան Այվազյանը:

«Մենք արդեն սկսենք ներքին քաղաքացիական պատերազմ մղել կամ սկսենք մերոնց կուլակաթափ անե՞լ ու դատարկե՞նք Հայաստանը: Դա եք ցանկանո՞ւմ»,- ասում է իշխանության` ոչ այնքան որոշակի համբավ ունեցող մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով պաշտոնյաների ունեցած դղյակների, հարստության մասին հարցին:

Օրինակները կարելի է շարունակել, իշխանության ներկայացուցիչների ցինիկ հայտարարություններով վերջին օրերին հեղեղված է մամուլն ու համացանցը: Այդ եւ նման բոլոր հայտարարությունների իմաստը հանգում է հետեւյալին` լավ ենք արել՝ թալանել ենք, ու շարունակելու ենք թալանել:

Որովհետեւ Դավիթ Հարությունյանի համար հեղինակություն համարվող որեւէ մեկը նրան չի բացատրում, որ Հայաստանը միջին չափի կորպորացիայի մասշտաբի միավոր է, որը կարելի է արդյունավետ կառավարել մի քանի տասնյակ պրոֆեսիոնալներով` առանց որեւէ օգնականի ու խորհրդականի:

Որովհետեւ նույն կերպ Վարդան Այվազյանի համար «ավտարիտետ» համարվող որեւէ մեկը նրան չի բացատրում, որ «խոպանչու հոգեբանությամբ» երկիր չեն կառավարում, ու, որ նրա ունեցվածքի մասին համապատասխան ստուգումներ չեն կատարվել միայն այն պատճառով, որ ստուգողների ունեցվածքի օրինականությունը նույնքան կասկածելի է:

Որովհետեւ նույն կերպ որեւէ մեկը Հայաստանի խորհրդարանական իշխող խմբակցության ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնող Վահրամ Բաղդասարյանին հասկանալի աստիճանի պարզունակությամբ չի բացատրում, որ պետությունից թալանված միջոցներով կուտակված հարստության օրինականությունը պարզելը ոչ թե՝ քաղաքացիական պատերազմ է, այլ՝ հենց քաղաքացիական պատերազմը կանխելու միջոց: Ու չի բացատրում նաեւ, որ մի քանի տարվա ընթացքում մի քանի հարյուր հազար մարդով Հայաստանը «դատարկվել» է, ինչպես ինքն է ասում` «մերոնց» պատճառով:

Ապրիլյան պատերազմի արդյունքում խախտվել է ստատուս-քվոն ոչ միայն՝ ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ նաեւ՝ Հայաստանի ներքին կյանքում: Ու մինչ ոմանք շարունակում են հուսալ, որ իշխանությունը կզբաղվի այդ խախտված ստատուս-քվոյի վերականգնմամբ սահմանագծին, իշխանության ներկայացուցիչները զբաղվում են ներքին ստատուս-քվոն վերականգնելով: Առջեւում ընտրություններ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում