Քույր և եղբայր Արմենակյանների դանակահարության գործով կասկածյալն ինքնասպան է եղել
Քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանների դանակահարության և սպանության գործով կասկածյալը ինքնասպան է եղել: Իրավապահ մարմինները նրան գտել են Չարբախի ձորում` ծառից կախված:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանները։ Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով 1987թ. Շողիկ Արմենակյանը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել` կասկածյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: