Մհեր Մկրտչյանը` խմբակային հեծանվավազքի Հայաստանի չեմպիոն
Հեծանվավազքի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցեցին 119 կմ խմբակային մրցավազքում: Մեծահասակների պայքարում հաղթող ճանաչվեց Մհեր Մկրտչյանը:
Արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին Դավիթ Մկրտչյանը և Էդգար Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Երիտասարդների մրցավազքում լավագույն արդյունք գրանցեց Պավել Ստեփանյանը, իսկ նրան հաջորդեցին Ռոբերտ Խաչատրյանը և Վալոդյա Ջուլակյանը: Մայիսի 14-ին պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, մարզիկները կմրցեն կրիտերիում ձևում: