Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ-2016»-ի թոփ մոդել
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա «Eurovision’s Next Top Model» մրցույթում:
Իվետա Մուկուչյանը քվեարկության արդյունքում ստացել 31,45 տոկոս, Ադրբեջանի ներկայացուցիչը երկրորդ, իսկ Բուլղարիայի ներկայացուցիչը երրորդ տեղում է:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 51 հազար 719 օգտատեր։