Դավիթ Հարությունյանը՝ դեկաբրիստի ճաշակի փոփոխությունների մասին
Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կրճատումների վերաբերյալ հայտարարությանը՝ լրագրողներին հիշեցրեց դեկաբրիստական մի պատմություն․ փողոցում ցուցարարներ են անցնում և տատիկը, որը դեկաբրիստի կին էր, հարց է տալիս թոռնիկին՝ ի՞նչ է կատարվում, և, իմանալով, որ հարուստների դեմ ցույց է, տատիկն ասում է՝ տարօրինակ է, իսկ մենք՝ դեկաբրիստներս, ժամանակին չէինք ուզում, որ աղքատներ լինեն։
Նա պարզաբանեց դեկաբրիստական պատմությունը, այն է՝ նպատակն այն չէ, որ ոչ թե հարուստ մարդիկ չլինեն, այլ հարուստ մարդիկ լինեն օրենսդրական դաշտում, իսկ ինչ վերաբերում է պաշտոնյաների խորհրդականներին և օգնականներին կրճատելու մասին պահանջներին, ապա այդ պահանջները, ըստ Դ. Հարությունյանի, պոպուլիստական են:
Դ.Հարությունյանը խոսեց նաև մենաշնորհներից, նշեց, որ այդ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի և կուսումնասիրվի, թե որ դեպքում ինչը կարող է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։
«Սա լուրջ տնտեսագիտական հաշվարկ է»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը: