Առաջին օտարերկրացին բարձր պաշտոն է զբաղեցրել դատախազությունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք կադրային փոփոխություններ է արել ուժային գերատեսչություններում, որոնց մասին հայտնի է դարձել միայն եկամուտների մասին հայտարարագրերի հրապարակման շնորհիվ, գրում է «ՌԲԿ»-ն:
Մասնավորապես Գլխավոր դատախազությունում պաշտոններ են ստացել Մուրադ Կեխլերովը՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Սաբիր Կեխլերովի որդին, նախկին տեղակալ Յուրի Չայկան ու Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանը: Սարգսյանը նշանակվել է Չայկայի խորհրդական:
Մինչդեռ գերատեսչությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Սարգսյանի լիազորությունները փաստացի հավասար են գլխավոր դատախազի տեղակալի լիազորություններին: Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ Սարգսյանը առաջին օտարերկրացին է որն այսքան բարձր պաշտոն է զբաղեցնում Գլխավոր դատախազությունում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Պահակազորի դաշնային ծառայությունից ազատվել են գերատեսչության ղեկավար Եվգենի Մուրովի միանգամից երկու տեղակալներ:
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովի տեղակալ Սերգեյ Վինոկուրովը նույնպես հրաժարական է տվել: Հասարակայնության հետ կապերի հարցերով բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ այդ պաշտոնը հիմա թափուր է: