Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է մահացել
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է մահացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մայիսի 12-ին փոխհրաձգության ժամանակ մահացել է Շիրվանից զորակոչված ժամկետային զինծառայող Ռահիլ Ռաֆիգ օղլու Արաբլին»։