Գալուստ Սահակյանը վերադարձել է Գերմանիայից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ մայիսի 13-ին վերադարձել է կարճատև արձակուրդից:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին փետրվարի 17-ի երեկոյան շտապ տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել: Դրանից հետո նա երկարատեւ ժամանակ բուժման կուրս է անցել Գերմանիայում: