«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Գարիկ Հայրապետյանը և Արման Սարգսյանը
Մայիսի 16-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» տնօրեն Արման Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան:
Թեման` «ՀՀ-ում ամուսնալուծությունների եւ դրանց հնարավոր պատճառների» վերաբերյալ` «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի» կատարած հետազոտության արդյունքներն ու խնդրի վերաբերյալ միջազգային ու տարածաշրջանային տվյալները:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: