Այնտեղ, որտեղ Տիգրան Սարգսյան կա, զարգացում լինել չի կարող
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տատյանա Վալովայան ասել է, որ իբր թե 2016-ի հունվար-փետրվարին Հայաստանից ՌԴ արտահանումը կրկնապատկվել է։ Տո մերոնք քիչ էին, հիմա էլ այս տիկինը։ Բանն այն է, որ 2015-ի հունվար-փետրվարին ՀՀ արտահանումը ՌԴ պակասել էր 4 անգամ։ Հիմա դրա կեսը վերականգնվել է։ Ընդամենը սա։ Տիկին Վալովայային պետք է հիշեցնել, որ 2015-ին 2014-ի համեմատ ԵԱՏՄ-ում արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 25%-ով, իսկ 2016-ի հունվար-փետրվարին՝ 17.1%-ով։ Այլ խոսքերով՝ կոլլապս է։ Այսպես է աշխատում ԵԱՏՄ-ն։ Հանգիստ եղեք տիկին Վալովայա. այնտեղ, որտեղ Տիգրան Սարգսյան կա, զարգացում լինել չի կարող»։