Տնաշենն Հարկային օրենգիրքն էնքա՜ն երկար ա, պտի հա կարդաս ու կարդաս. «Հրապարակ»
«Հարկային նոր օրենսգիրքը, որի որոշ դրույթները պետք է կյանքի կոչվեն 2017-ից, իսկ բուն օրենսգիրքն ամբողջությամբ` 2018-ից, պարզվում է` 700 էջ է: «Էդ պտի հա կարդաս ու կարդաս»,- ասաց օրենսգրքի ԱԺ «պատասխանատու», տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Տնաշենն էնքա՜ն երկար ա, մինչեւ սեպտեմբեր հազիվ էլ կարդանք»: Դե հիմա հարկայինի շեֆն էլ Գագիկ Խաչատրյանը չէ, պիտի ոգեւորված ու առոգանությամբ կարդաք: «Չէ, էդպես մի ասա` Գագիկ Խաչատրյանը հավերժ ա, բայց օրենսգիրքը հազիվ էլ աշնանային նստաշրջանի օրակարգ մտնի»:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, հայոց «պատասխանատուների» համար ոչ միայն դժվար հաղթահարելի է 700 էջանոց «գիրքը», այլեւ այն, որ Արեւմուտքը հարկային դաշտը լրջորեն բարեփոխելու պահանջներ է դրել, այդ իսկ պատճառով «մերոնք» չեն շտապում նոր խաղի կանոններով օրենսգիրքը խաղի մեջ մտցնել, այդ իսկ պատճառով միմյանց հորդորում են` «նե տառապիս», ու պատասխան ստանում` «չէ, պտի՜ տառապեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում