Կոռուպցիան 2 տրիլիոն դոլարի վնաս է հասցրել
Համաշխարհային տնտեսությունը տարեկան ՀՆԱ-ի մինչեւ երկու տոկոսը չի հաշվարկում, այսինքն՝ 1,5-2տրլն ԱՄՆ դոլար. սա այն գումարն է, որ կոռուպցիայի պատճառով պարզապես փոշիանում է:
Այս մասին հայտարարել է Արժույթի Միջազգային հիմնադրամն իր ամենամյա զեկույցում՝ գնահատելով գլոբալ այն վնասը, որը պատճառում է կոռուպցիան Համաշխարհային տնտեսությանը: Միաժամանակ՝ ԱՄՀ փորձագետները նշում են, որ այս թիվը միայն կոռուպցիայի հայտնի ուղիների ուսումնասիրությունների հանրագումարն է կազմում, մինչդեռ կան նաեւ անհայտ ուղիներ ներկայիս կոռուպցիոն մեխանիզմներում, եւ վնասը կարող է էականորեն աճել: Զեկույցում, որպես առաջարկ կոռուպցիայի դեմ պայքարի համար, երկու հիմնական սկզբունքներ են առաջ քաշվում՝ խստացնել հակակոռուպցիոն օրենքները եւ ընդլայնել բիզնեսի ազատությունը, որպեսզի ստվերային գործունեության անհրաժեշտությունը նվազի:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս խոսել կոռուպցիայի դեմ պայքար սկսելու մասին, միայն թե ՀՀ վարչապետը չէր մասնավորեցրել, թե կոռուպցիան որքան վնաս է տվել ՀՀ տնտեսությանը: Պարզապես Հովիկ Աբրահամյանը պատահական զուգադիպությամբ սկսեց պայքարել կոռուցիայի դեմ և ապաօֆշորացման քաղաքականություն ծավալել: