Իվետա Մուկուչյանը շատ ճիշտ է արել, որ բարձրացրել է Արցախի դրոշը, մի օր էլ կարող է ծածանել Մեծ Հայքինը
Իվետա Մուկուչյանը շատ ճիշտ է արել:
Այս մասին այսօր ՀՀԿ Գմ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է դիտարկում նա «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Իվետա Մուկուչյանի Արցախի դրոշը բարձրացնելուն:
«Լավ է արել Իվետա Մուկուչյանը, որ ծածանել է Արցախի դրոշը, գուցե, հաջորդ անգամ էլ ծածանի Մեծ Հայքի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը: Շատ լավ եմ նայում, շատ էլ ճիշտ է արել, գուցե, մի անգամ էլ Մեծ Հայքի ու Տիգրան Մեծի ժամանակաշրջանի Հայաստանի դրոշը ծածանի կամ Արևմտյան Հայաստանի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: