Լավրովը ներկա կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ներկա լինել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եկող շաբաթ Վիեննայում պլանավորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի արտգործնախարարների ներկայությունը»,- ասել է Զախարովան։