«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ՌԴ ռազմածովային ուժերի համար նոր սերնդի ուղղաթիռներ կարտադրի
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ՌԴ պաշտպանության նախարարության հետ քննարկում է Սիրիայում մարտական ուղղաթիռների շահագործման փորձի հիման վրա դրանց արդիականացման հարցը:
Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` հայտնել է հոլդինգի գլխավոր տնօրենի՝ արտադրության և նորարարությունների հարցերով տեղակալ Անդրեյ Շիբիտովը:
Նա նշել է, որ ծրագիրը թույլ կտա «ինչ-որ տեղ աննշան, ինչ-որ տեղ զգալի փոփոխություններ մտցնել»:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ծրագրում է ՌԴ ռազմածովային ուժերի համար նոր սերնդի ուղղաթիռներ արտադրել, որոնք կփոխարինեն Կա-27-ին: