Մոսկվան տեղյակ չէ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Մոսկվայում կողջունեն ցանկացած գործողություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Այդ մասին TACC-ի փոխանցմամբ` հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա խոստովանել է, որ տվյալներ չունի Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների նախապատրաստվող հանդիպման մասին. «Այդ տեղեկության վերաբերյալ առայժմ ասելու բան չկա»,-ասել է նա` հավելելով, որ Մոսկվայում կողջունեին ցանկացած քայլ, որի նպատակը կլիներ հակամարտության շրջանում լարվածության թուլացումը և վերադարձը երկխոսությանը քաղաքական կարգավորման տարբերակ փնտրելու նպատակով: