Մայիսի 16-ին կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը
Մայիսի 16-ին նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի` հանդիպմանը հնարավոր է մասնակցեն նաև ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: