Գառնեցիները ավտոշարասյունով փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը
Այս պահին գառնեցիները, ավտոշարասյան պատենշով, փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրան պահանջում են վերանայել Քաղցրաշենի ջրագծի շինարարության ծրագիրը:
Նկատենք, որ այսօր Գառնիի մշակույթի կենտրոնում նախատեսված էր քննարկում ջրային տնտեսության ծրագրի իրականացման գրասենյակի և հառնեցիների հետ: Սակայն այս հանդիպումը նախատեսվածից ավելի բուռն անցավ:
«Մենք ջուր չունենք տալու»,-դժգոհում էին գառնեցիները:
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի, նախատեսվում է Ազատ գետից ջուրն ինքնահոս եղանակով հասցնել Քաղցրաշեն: