Վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու ծախսերը կհոգան բարերաները
Այսօր մենք մեր մի քանի զինծառայողների, մեր տղաների տեղափոխել ենք Կարմի խաչի վերականգնողական կենտրոն:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նկատեց, որ թեև դեռ 10 օր առաջ նման խնդիր չկար, սակայն այսօր տեղափոխման անհրաժեշտություն է առաջացել:
«Մասնավորապես, տղաներից մեկի հետ, Հայկի հետ, որը գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ իր հետ քայլել եմ և մեր մյուս զինվորը ևս խոստացավ, որ 4 շաբաթ հետո ս կփորձի ոտքի կանգնել: Կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության հանդեպ»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա նկատեց, որ նախօրեին հանդիպում է ունեցել զինծառայողների ծնողների հետ և քննարկել են վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու հարցը: «Եթե Հայաստանում հնարավոր չլինի բուժել զինծառայողներին, ապա տեղափոխման ծախսերը հոգալու համար աշխատանքներ են տարվելու բարերաների հետ, իսկ կառավարությունն իր վրա կվերցնի արտերկրում բուժման ծախսերը»,- ասաց Արմեն Մուրադյանը: