Ծառուկյանի փեսա Գուլոյանը` իր հրաժարականի մասին
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հերքել է իր նոր պաշտոնի մասին շրջանառվող լուրերը:
Այդ մասին նա ասել է newspress.am-ի հետ զրույցում:
Պատասխանելով հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ մարզպետը նոր պաշտոն է ստանձնելու «Գազպրոմ-Արմենիա»-ում, վերջինս պատասխանեց.
«Ես «Գազպրոմ-Արմենիա» չեմ տեղափոխվել, դա լրագրողներն են հորինել»,-ասաց Կարապետ Գուլոյանը: