Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՈւկրաինան չի կարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև պատերազմի ավարտը. Մերց
Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան
Ադրբեջանի զորամասերում Սյունիքն ու Վայոց ձորը՝ ամբողջությամբ, Գեղարքունիքն ու Տավուշը՝ մասամբ, ներկայացված են որպես ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Արխիվ

17 արդարացման դատական ակտ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից

45-ամյա Մեսրոպ Մակյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2013 թվականից:

Այս մասին գրում է pastinfo.am կայքը:
Մինչև կենտրոն դատարան տեղափոխվելը՝ 2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր: 2008 թվականից մինչև 2009 թվականը՝ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանում, իսկ 2009 թվականից մինչև 2013 թվականը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

2013, 2014, 2015թ. և 2016 թվականի մինչ այս պահը դատավոր Մակյանի կողմից կայացվել է 17 արդարացման դատական ակտ:

1. Նախկինում 3 անգամ դատված և դատվածությունները չմարած ներկայումս 51-ամյա Սամվել Ղազարյանը՝ արդարացվել է մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ղազարյանը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Ստեփան Սուքիասյանի հետ 2011թ. մայիսին գնացել են Բյուրեղավան քաղաքի 18 շենքի բակ և այնտեղից գաղտնի հափշտակել Վրդանես Արիստակեսյանին պատկանող, Գրիգոր Առաքելյանի տիրապետման տակ գտնվող խոշոր չափերի 1.500.000 դրամ արժողության «Վազ 21.07» մակնիշի ավտոմեքենան:

Բացի այդ, Սամվել Ղազարյանը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Ստեփան Սուքիասյանի հետ, 2011թ հունիսի 10-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում գնացել են Վանաձոր քաղաքի Ներսիսյան 43 շենքի բակ և այնտեղից գաղտնի հափշտակել Տիգրան Գրիգորյանին պատկանող, խոշոր չափի` 1.100.000 ՀՀ դրամ արժողության «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Առաջադրված մեղադրանքի երկու դրվագով էլ՝ Սամվել Ղազարյանը ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանը հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, արձանագրել է, որ ապացուցված և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Սամվել Ղազարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1-ին դրվագով իրեն մեղսագրված արարքը:

Մասնավորապես, դատարանը գտել է, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Սամվել Ղազարյանը 2011 թվականի մայիսի 28-ին ժամը 02-ի սահմաններում մասնակցել է Բյուրեղավան քաղաքի 18-րդ շենքի բակից «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գողությանը:

Մասնավորապես՝ դատաքննությամբ հաստատվել և ամրապնդվել է Սամվել Ղազարյանի այլուրեքությունը, ապացուցվել որ նշված գողության կատարման ժամանակ ինչպես նախորդող, այնպես էլ հետագա ժամանակահատվածում նա գտնվել է Վանաձոր քաղաքում և ֆիզիկապես չէր կարող մասնակից լինել տվյալ ավտոմեքենայի գողությանը:

Ուստիև, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 14-01-2013 թվականին դատավճռով նշված դրվագով Սամվել Ղազարյանի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ` նրա մասնակցությունը կատարված հանցագործությանն ապացուցված չլինելու հիմքով:
Գործով մյուս դրվագով դատարանը գտել է, որ Ղազարյանը ենթակա է պատժի և դատապարտել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Արդարացման մասով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Սամվել Ղազարյանի վերաբերյալ դատավճիռը, ինչը մերժվել է:

2. Շահադիտական դրդումներով սուտ մատնության կատարելու մեջ մեղաղրվող 38-ամյա Աղասի Հարությունյանը արդարացվել է՝ առաջադրված մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Աղասի Հարությունյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, շահադիտական դրդումներով, այն է՝ խոստացված ֆինանսական աջակցության ցուցաբերումից խուսափելու նպատակով, 2012թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Սարգիս Պողոսյանն ու Կարեն Հավադյանը 2012թ. դեկտեմբերի 08-ին ժամը 20.30-ին իրեն հրավիրել են Երևան քաղաքի գտնվող «Շոկ» ակումբ, որտեղ մինչև ժամը 04.30-ն իրեն ապօրինի զրկելով ազատությունից, պահանջել են փոխառությամբ տալ նախապես խոստացված գումարները:

Աղասի Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2 -րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատաքննության ընթացքում մեղադրողը հրաժարվել է Ա. Հարությունյանին առաջադրված մեղադրանքից:

Ամբաստանյալը և նրա պաշտպանը համամիտ լինելով մեղադրողի միջնորդությանը, դատարանին խնդրել են մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով կայացնել արդարացման դատավճիռ:

27-10-2014 թվականի դատարանի դատավճռով Աղասի Հարությունյանն արդարացվել է:

3. Հաջորդ արդարացման դատական ակտը Մեսրոպ Մակյանի կողմից կայացվել է կանխամտածված սննանկության գործով:

Ըստ մեղադրանքի՝ ներկայումս 68-ամյա Ռադիկ Սարգսյանը մեղադրվել է այն բանի համար, որ լինելով «Հովսար» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացնելով շահույթ հետապնդող տնտեսական գործունեություն, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ՝ պետությանը պատճառելով 1.774.397 ՀՀ դրամի վնաս:

Դատաքննության ընթացքում մեղադրողը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքից հրաժարվել է և միջնորդել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։

Ռադիկ Սարգսյանը և նրա պաշտպանը մասնակի համամիտ լինելով մեղադրողի միջնորդությանը՝ դատարանին խնդրել են ոչ թե կարճել քրեական գործը և դադարեցնել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, այլև՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով կայացնել արդարացման դատավճիռ։

Այսպիսով, 18-02-2014 թվականին դատարանի դատավճռով Սարգսյանն արդարացվել է, սակայն արդարացման դատավճռի դեմ մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

4. Ներկայումս 30-ամյա Լիանա Ղազարյանը ևս արդարացվել է:

Լիանա Ղազարյանը աշխատել է 2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թիե ԱՊ ընկերությունում որպես տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մեղադրանքի համաձայն՝ Ղազարյանը զբաղվել է գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել, սակայն անձնական շահերից ելնելով չի կատարել հարկային պարտավորությունները։ Պետական բյուջեի նկատմամբ առաջացած 4.616.054 դրամ հարկային պարտավորությունը, որը տույժ և տուգանքներով կազմել է 8.801.381 չի վճարել, թողել ընկերության վրա՝ հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչելու ու լուծարելու նկատառումներով։

Լիանա Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատաքննության ընթացքում մեղադրող հրաժարվել է մեղադրանքից և միջնորդել Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալը և նրա պաշտպանը, համամիտ լինելով մեղադրողի միջնորդության հետ, դատարանին խնդրել են կայացնել արդարացման դատավճիռ և կարճել քրեական գործի վարույթը:

Դատարանի՝ 22-07-2014 թվականի դատավճռով Լիանա Ղազարյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել:

5. ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով մեղադրվող Վաչագան Սահակյանն արդարացվել է մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Սահակյան 2013թ. ամռանն ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի` 1.33 գրամը գերազանցող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը հյուրասիրելու միջոցով իրացրել է իր 2 համագյուղացիներին, իսկ մնացած` 1.33 գրամ թմրամիջոցը պահել իր մոտ՝ հետագա գործածման համար:

Վաչագան Սահակյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268 –րդ հոդվածների 1-ին մասերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Դատարանում ուսումնասիրված, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համադրությամբ դատարանը եկել է հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Վաչագան Սահակյանին առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել:

28-10-2014 թվականին դատարանի դատավճռով Սահակյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել, միևնույն ժամանակ դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ:

Սակայն մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք է բերել պահանջելով բեկանել Վաչագան Սահակյանի վերաբերյալ դատավճիռը և Վաչագան Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել՝ 8 ամիս ժամկետով ազատազրկման:
Մեղադրողը միջնորդել էր պատիժների համակցությամբ Վաչագան Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է:

6. ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով մեղադրվող Արամ Մաթանյանը և Պերճ Մկրտչյանը 03-11-2014 թվականի դատարանի դատավճռով անպարտ են ճանաչվել և արդարացվել՝ ազատ արձակվելով դատական նիստերի դահլիճից:

Ըստ մեղադրանքի՝ Արամ Մաթանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Պերճ Մկրտչյանի հետ, 2013թ. հուլիսի 4-ին՝ ժամը 02:00–ի սահմաններում, գնացել են Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բակ, գողություն կատարելու նպատակով, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, բանի որ դեպքի վայրում բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Այսպիսով, դատարան եկել է եզրահանգման, որ դատարանում ուսումնասիրված, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համադրմամբ, գործում առկա ապացույցների համակցությամբ ու գնահատմամբ՝ ապացուցված և հաստատված չէ Արամ Մաթանյանին և Պերճ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը:

Սակայն մեղադրողը չհաշտվելով արդարացման դատավճռի հետ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել Արամ Մաթանյանի և Պերճ Մկրտչյանի վերաբերյալ դատավճիռը և Պերճ Մկրտչյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով երկարատեւ ազատազրկման: Դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ ստացել օրինական ուժ:

7. ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող Գևորգ Մարտիրոսյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էդուարդ Մարտիրոսյանն անպարտ են ճանաչվել և արդարացվել:

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ. Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ՝ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ապա կրկեսի մոտ, Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան եւ որդու հետ միասին բռնություն գործադրել նրա նկատմամբ, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։

Այսպիսով, դատարանը գտել է, որ ապացուցված և հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյանները կատարել են իրենց մեղսագրված արարքները, գործով հաստատված չէ նաև ամբաստանյալների կողմից նախնական համաձայնությամբ տուժողին առևանգելու հանցակազմի առկայությունը:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել, որ Մարտիրոսյանների արարքներում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հանցակազմի առնվազն երկու տարր՝ օբյեկտը և սուբյեկտիվ կողմը։

Ուստիև, 12-11-2014 թվականի դատարանի դատավճռով Մարտիրոսյանները անպարտ են ճանաչվել և արդարացվել:
Մեղադրողը վերաքննիչ բողոք է բերել պահանջով ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյանների վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

8. Հաջորդ գործով արդարացվել է 5 ամբաստանյալներից միան մեկը՝ մասնակի:

Ըստ մեղադրանքի՝ Էդիկ Ավագյանը դեռևս 1990թ. ընթացքում ԼՂՀ տարածքում ձեռք է բերել և իրեն պատկանող` Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում գտնվող տանը ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 7.62 մմ տրամաչափի 4 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ:

Ըստ Տիգրան Թագոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Լոռու մարզում վայրի աճած կանեփի թուփը քաղելու, այնուհետև այն չորացնելու և մանրացնելու միջոցով առանց իրացնելու նպատակի` իր գործածման համար ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափի` 3.54 գրամը գերազանցող քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով գործածել է, իսկ մնացած` զգալի չափի 3.45 գր. «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հետագա գործածման համար ապօրինի պահել բաճկոնի գրպանում, որը հայտնաբերվել է բնակարանում կատարված խուզարկության ժամանակ:

Վահան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով Տիգրան Թագոյանի հետ, վերջինիցս վերցրել է 28.000 ՀՀ դրամ գումար եւ այն նույն օրը փոխանցել իր ծանոթ Վարուժան Մանուկյանին, ապա մի քանի ժամ անց վերջինիցս վերցրել զգալի չափի՝ 2.87 գրամը գերազանցող քաշով «մարիխուանա» եւ նույն օրը երեկոյան փոխանցել Տ. Թագոյանին:

Վարուժան Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոց ձեռք բերելու օժանդակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնություն ձեռք բերելով Վահան Խաչատրյանի հետ, վերջինիցս վերցրել է 28.000 ՀՀ դրամ գումար և այն Երևան քաղաքի Թբիլիսյան փողոցում փոխանցել է իր ծանոթ Էդիկ Ավագյանին, ապա վերջինիցս վերցնելով զգալի չափի 2.87 գր. գերազանցող քաշով «մարիխուանաե այն նույն օրը փոխանցել Վ. Խաչատրյանին:

Գործով վերջին ամբաստանյալ Արա Բաննահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Տիգրան Թագոյանից առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի 2.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանաե տեսակի թմրամիջոց և այն պահել Էդգար Մովսեսյանի կողմից շահագործվող «ԲՄՎե մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Էդիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով, Տիգրան Թագոյանին՝ 266-րդ և 268-րդ հոդվածների 1-ին մասով,

Վահան Խաչատրյանին և Վարուժան Մանուկյանին՝ 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արա Բաննահյանին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպիսով, Էդիկ Ավագյանին առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հերքել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ:

Է. Ավագյանը հայտնել է, որ իր տանից հայտնաբերված փամփուշտները ձեռք է բերել և պահել տարիներ առաջ՝ դեռևս Արցախում գտնվելու ժամանակ:
2013թ.-ի ամռան ամիսներին Վարուժան Մանուկյանի կամ Վահան Խաչատրյանի միջոցով որևէ մեկին թմրամիջոց իրացնելու վերաբերյալ էլ Ավագյանը հայտնել է, որ որևէ մեկին՝ այդ թվում նշված անձանց ինքը երբևէ թմրամիջոց չի իրացրել:

Դատարանն ապացուցված և հաստատված համարելով ամբաստանյալներ Տիգրան Թագոյանին, Վահան Խաչատրյանին, Վարուժան Մանուկյանին և Արա Բաննահյանին նախաքննությամբ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ, ապացուցված և հաստատված չի չհամարել Էդիկ Ավագյանին՝ 3 դրվագներով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները, մասնավորապես այն, որ նա 2013 թվականի ամռանը 3 անգամ թմրամիջոց է իրացրել Վարուժան Մանուկյանին, որն էլ իր հերթին այն փոխանցել է Վահան Խաչատրյանին:

Ուստիև, դատարանն ապացուցված և հաստատված է համարել Է.Ավագյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ միայն 1 դրվագով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները:

Այսպիսով, 13-10-2014 թվականի դատարանի դատավճռով Էդիկ Ավագյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով 3 դրվագներով առաջադրված մեղադրանքներում անպարտ է ճանաչվել և արդարացվել:

Մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքները մերժվել է:

9. Հաջորդ գործով արդարացվել է երկու ամբաստանյալներից միայն մեկը:

Տիգրան Մուշեղյանը 2006թ. փետրվարի 9-ից հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության փաստացի, իսկ 2008թ. դեկտեմբերի 8-ից՝ նաև միակ գրանցված մասնակիցն ու տնօրենը, և միանձնյա կառավարելով ընկերության ֆինանսական միջոցները, Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված՝ Ամիրյան, Սարյան և Բուզանդ փողոցներին հարող՝ ընդհանուր 5122,6 քմ. մակերեսում քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում կառուցապատում իրականացնելու նպատակով ձեռք բերված իրավունքի հիման վրա, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջոցով Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 103-րդ, 105-րդ և 107-րդ հասցեներում գտնվող բնակելի շինությունների թվով 21 սեփականատերերի հետ 2007–2008թթ կնքել է «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագրեր։

Ըստ Ռադիկ Եսայանին առաջադրված մեղադրանքի՝ նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, չարաշահելով իր վաղեմի ընկեր՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանի որպես ընկերոջ իր նկատմամբ ունեցած վստահությանը, իրեն պատկանող անշարժ գույքն իբրև գրավից ազատելու և մեկ այլ բանկում այն գրավադնելուց հետո ստացվելիք վարկի գումարից վերադարձնելու կեղծ խոստումով, Տիգրան Մուշեղյանից խնդրել և փոխառությամբ՝ մոտ 20 օր անց վերադարձնելու պայմանով, 2008թ. սեպտեմբերի 17-ին «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության ֆինանսական միջոցներից խաբեությամբ ստացել Է 250.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք առանձնապես խոշոր չափերով՝ 75.500.000 ՀՀ դրամ գումար և հափշտակել այն, իսկ խոստացած ժամկետը լրանալուց հետո, օգտվելով այդ կապակցությամբ իր և Տիգրան Մուշեղյանի միջև գրավոր պայմանավորվածության բացակայությունից, հրաժարվել է նշված գումարն իր կողմից ստանալու հանգամանքից և, փաստորեն վերջնականապես տիրացել հափշտակված գումարին։

Տիգրան Մուշեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռադիկ Եսայանին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Դատաքննության ընթացքում մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Տիգրան Մուշեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Տ.Մուշեղյանի կողմից կանխամտածված սնակություն կատարելու մեղադրանքը հերքելու պայմաններում, դատարանն արձանագրել է, որ վերջինիս կողմից դրսևորած գործողությունները դատարանին թույլ են տալիս գալու այն եզրահագման, որ ամբաստանյալ Մուշեղյանի արարքում, գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ կարող է քննարկվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հնարավոր առկայության հարցը՝ պայմանով, որ տվյալ դեպքում որպես տուժող կարող է հանդես գալ միայն նրա կողմից ղեկավարած կազմակերպությունը՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ն, ում տնօրենի ոչ իրավաչափ գործողությունների առումով կարող էր մեղսագրվել այդ արարքի կատարումը։

Դատարանն արձանագրել է նաև, որ հիմնավորված չէ սկզբնական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով Տիգրան Մուշեղյանի մեղադրանքում առկա այն փաստը, թե իբր նա կազմակերպության հաշվեհամարից գումար է կանխիկացրել և ծախսել մինչև 2011թ.-ի մայիսի 21-ը, քանի որ դատաքննությամբ հարցաքննված վկա՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներկայացուցիչ, Ռոզա Մինասյանի ցուցմունքով, ինչպես նաև գործում առկա փաստաղթղերի հետազոտմամբ պարզվեց, որ նշված օրը 2011թ.-ի մայիսի 21-ին, հաշվում առկա 51.423 ՀՀ դրամ գումարը ոչ թե կանխիկացվել է Մուշեղյանի կողմից, այլ այն որպես մինչև հիմնական վարկը ստանալը հաշվում առկա մնացորդ, կազմակերպության հաշվեհամարից՝ բանկի նախաձեռնությամբ, փոխանցվել և ուղղվել է վերցված վարկի մարմանը։

Այսպիսով, Տիգրան Մուշեղյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի վերաբերյալ դատարանը գտել է, որ անցել են նրան այդ հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ նրան այդ մեղադրանքի սահմաններում այս պահին քրեական հետապնդում իրականացվելու բացակայության պայմաններում, դատարանը պետք է որոշում կայացնի Տիգրան Մուշեղյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու մասին՝ հիմք ընդունելով այն, որ վերջինս և նրա պաշտպանը դեռևս Մուշեղյանին այդ հոդվածով մեղադրանք առաջադրված լինելու ժամանակ, միջնորդել էին և տվել իրենց համաձայնությունը՝ քրեկան հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ դատարանի նման դիրքորոշումը չի խախտում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս և նրա պաշտպանը, դատական քննության առավել երկար ժամանակահատվածում պաշտպանվել են այդ մեղադրանքից, իսկ վերջում այն փոխվելուց հետո գործի փաստական հանգամանքները մնացել են նույնը։
Տիգրան Մուշեղյանը և վերջինիս շահերի պաշտպանը դատաքննության ընթացքում միջնորդել են Մուշեղյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով արարքի կատարման վերաբերյալ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել` վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Այսպիսով՝ ամբաստանյալ Տիգրան Մուշեղյանն ազատվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Ինչ վերաբերում է Ռադիկ Եսայանին, ապա դատարանի՝ 07-11-2014 թվականի դատավճռով նաառաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչվել և արդարացվել: Դատարանը ամբաստանյալ Ռադիկ Եսայանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելը հիմնավորված համարելու տեսանկյունից ապացույցների ամբողջությունը դիտարկելով գործով մյուս ամբաստանյալ Տիգրան Մուշեղյանի և վկաների բանկային հաշիվների քաղվածքների ու տեղեկանքների զանգվածում, գտել է, որ դրանք բավարար չեն նրան առաջադրված մեղադրանքն ապացուցված համարելու տեսանկյունից և որ պետք է ճանաչել և հռչակվել նրա անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

10. Դատավոր Մակյանի կողմից արդարացման հաջորդ դատավճիռը կայացվել է աղմկահարույց «Բանդայի» գործով. Արտուշ Հակոբյանն արդարացվել է առաջադրված հոդվածներից միայն մեկով:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը 2011թվականի մայիսի սկզբին ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է զինված, կայուն կազմակերպված խումբ` բանդա, ապա հավաքագրել բանդայի անդամներ Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին, Քյարամ Ամոյանին և քննությամբ չպարզված այլ անձանց, որից հետո կազմակերպել և ղեկավարել է 2011թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում բանդայի կողմից Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների վրա կատարված ավազակային հարձակումները: Նշված հարձակումների ընթացքում բանդայի անդամները նաև առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի և Աղվան Գրիգորյանի ավտոմեքենաներին:

Բացի այդ, Ա.Հակոբյանը կազմակերպել է 2011թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը բանդայի կողմից կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությունը:

26-12-2014 թվականի դատարանի դատավճռով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու համար առաջադրված մեղադրանքում Արտուշ Հակոբյանն անպարտ է ճանաչվել և արդարացվել:
Միևնույն ժամանակ մեղավոր ճանաչվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:
Պատիժների համակցությամբ Արտուշ Հակոբյանը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան 229.985.750 ՀՀ դրամը և 221.825 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում