Սատկեք դուք, մեռնեք, չորանաք. խաբված ցուցարարները Հերմինե Նաղդալյանի ամուսնուց իրենց տներն են պահանջում (տեսանյութ)
Նորաշեն 2007 կոոպերատիվից տուժած բնակիչներն այսօր` մայիսի 12-ին, իրենց բողոքի ակցիան էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց:
Նրանք տուժել են Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու` կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանի գործունեության պատճառով:
Տուժած բնակիչները կառավարության մոտ էին եկել «Վաշխառուներ», «Մարդ կա հազիվ է օթևւան ճարում, մարդ կա՝ շենքերն է շալակած տանում» մակագրված պաստառներով և Հերմինե Նաղդալյանի ծաղրանկարով:
Այսօր` հերթական ակցիայի ժամանակ Դավիթ Բեգլարյանը դուրս է եկել շենքից և փոչրձել վերցնել այդ պաստառները բնակիչների ձեռքից: Նա սպառնացել է բնակիչներին զայրացած հորդորել դադարեցնել ակցիաները:
Տեսանյութը` a1plus.am-ի