Բուժքույրերը ձգտում են իրենց աշխատանքեները կատարել անվերապահորեն (տեսանյութ)
«Մեր բուժքույրերն իրենց աշխատանքեները կատարում են անվերապահորեն»:
Այս մասին այսօր` մայիսի 12-ին, Բուժքույրերի միջազգային օրը, «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը:
Խոսելով բուժքրոջ դերի մասին` նա նկատեց, որ քառօրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ բուժքույրեր մեկնեցին առաջնագիծ:
«73 տարեկան մի բուժքույր եկել ու ասում է ինձ էլ գրի գնամ սահման: Ասում եմ` ինչ ես անելու, պատասխանում է, թե կգնամ մաքրություն կանեմ»,-բուժքույրերի պատրաստակամությունն է ներկայացնում Գեղանուշ Ստեփանյանը:
Ինչպես «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գլխավոր բուժույրը, այնպես էլ մյուս բանախոսները` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Ռոզա Պոդոսյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժքույր Գայանե Պետրոսյանը ընդգծեցին նաև, որ այսօր հիմնական խնդիրը մասնագետների գործազրկությունն է:
Մանրամասները` տեսանյութում