Արցախի դրոշը բարձրացնելու համար` Եվրատեսիլում սպառնացել են Հայաստանին
Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար:
Այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը:
Եվրոպական հեռարձակողների միությունը նշել է, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ դրոշը ցուցադրելու համար պատժամիջոց կկիրառվի մինչև այս տարվա հունիսը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Հայտարարության մեջ նշված են եղել արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի դրոշը։
Ավելի ուշ` Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: