Քիչ առաջ բնակիչը սպառնացել է ինքնահրկիզվել
Քիչ առաջ` ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: